Թուրքիայում հանգստյան օրերին լրագրողների և քուրդ քաղաքական գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է բարձրացել: Ինչպես հաղորդում է kurdistan24.net կայքը, իշխանությունները ձերբակալել են 6 քուրդ քաղաքական գործիչների և 4 լրագրողների:
Մասնավորապես, Դիարբեքիրում և Ստամբուլում ոստիկանությունը ներխուժել է լրագրողների տները և խուզարկություն անցկացրել: Դիարբեքիրում կիրակի ոստիկանությունը հատուկ գործողությամբ ձերբակալել է քրդական DIHA լրատվական գործակալության խմբագիր Օմեր Չելիքին: Վերջինիս ձերբակալելիս ոստիկանությունը ծեծել է նրան՝ անվանելով՝ «հայի ծնունդ»:
Եվս երեք լրագրող՝ DIHA-ի թղթակից Մեթին Յոքսուն, ընդդիմադիր Diken կայքի սյունյակագիր Թունջա Օղրեթենը և ձախական Birgun փերթի պատասխանատու Մահիր Քանաաթը, ձերբակալվել են Ստամբուլում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ