Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև կստորագրվի համագործակցության երկամյա ծրագիր

Դեկտեմբեր 26,2016 13:07

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հետ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, այդ նպատակով մշակված իրավական կառուցակարգերը: Կարևորվել է արդյունավետ փոխգործակցությունը` մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեր և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում:

Ի կատարումն Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի` պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստորագրել համագործակցության երկամյա ծրագիր, որի շրջանակներում երկուստեք կարևորված վերոնշյալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն համատեղ միջոցառումներ, քննարկումներ:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջին պատասխանել են լրագրողների հարցերին:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ Արդարադատության իշխանության առաջին տեղակալ պարոն Ղոլամհոսեին Մոհսենի Էժեիի, ԻԻՀ դատական իշխանության սոցիալական և հանցագործությունների կանխարգելման հարցերով տեղակալ Մոհամադ Բաղեր Օլֆաթի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը ընդգծել են հանցավորության դեմ պայքարում, քրեական գործերի քննության ընթացքում համագործակցության կարևորությունը` քրեորեն արգելված արարքներ թույլ տված անձանց պատժի անխուսափելությունն ապահովելու,  մարդու իրավունքներն պաշտպանելու ուղղությամբ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` նախանշելով համագործակցությունը զարգացնելու մի շարք նոր ուղղություններ:

ՀՀ ՔԿ նախագահի աշխատանքային այցը Թեհրան շարունակվում է:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031