«Առավոտի» տեղեկություններով՝ դեկտեմբերի 17-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու տարածքում գտնվող «Սաս» սուպերմարկետի մոտից դիմակավոր անհայտ անձինք բերման ենթարկեցին 1990թ. ծնված, նախկինում մեկ անգամ դատապարտված Կարեն Խնուսյանին: Նա հանցավոր աշխարհում բոլորին հայտնի է որպես «Հունաստանի Կարեն» մականունով: Շուրջ մի քանի ժամ քննչական ստուգումներ անցկացնելուց հետո նրան ազատ են արձակել՝ գրանցելով ոստիկանության հանցավոր աշխարհի հեղինակությունների եւ օրենքով գողերի գործերով զբաղվող բաժնում:
Մեր տեղեկություններով՝ հանցաշխարհը պատրաստվում էր «Հունաստանի Կարենին» թագադրել «Օրենքով գող»:
Նկատենք, որ վերջին շրջանում ընթացող խմորումները պայմանավորված են հանցավոր աշխարհում ընթացող եւ ընթանալիք «ընտրական գործընթացների հետ»:
Սեփ. լր.
«Առավոտ»
24.12.2016