Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ բժիշկների գործն Իջեւանից ուղարկվեց Վանաձոր

Դեկտեմբեր 26,2016 12:15

2016թ. հոկտեմբերի 3-ին «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում նախապես իրենց կողմից հերթագրված քաղաքացիներին բուժզննել են,նրանց ձեռքերին միացվող թեստերի միջոցով ախտորոշել հիվանդություններ, որպես բուժամիջոցներ, 5-40 հազար դրամով, նրանց վաճառել բնական հավելումներ:

Իջեւան քաղաքում քաղաքացիների առողջական վիճակի զննությանը մասնակցել է 3 աղջիկ եւ 2 երիտասարդ: «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները զանգահարել են հանրապետության մարզերի պատահական հեռախոսահամարներին, ներկայացել որպես առողջապահության համակարգում գործող, բժշկական ծառայություններ մատուցողներ, իմացել, թե տվյալ հեռախոսահամարի տերը որ մարզի բնակիչ է, ըստ մարզերի բուժզննվողների ցուցակներ կազմել, նշանակել ընդունելության օրեր:

Այդ անձինք բժշկական գործունեությամբ զբաղվելու համար պետական արտոնագիր չեն ունեցել: Այդ մասին մեր հրապարակումներից հետո  նրանց անօրինական գործունեության վերաբերյալ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, ուր «Առողջ կյանք» ՍՊԸ ընկերության աշխատակիցների գործունեության վերաբերյալ Լոռու քննչական վարչությունում խարդախության հոդվածով քրեական գործ է քննվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031