Ի տարբերություն մյուս գերատեսչությունների ղեկավարների՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր տարեվերջյան ամփոփ ասուլիսը որոշել է կազմակերպել ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրու տեխնոպարկում: Վաղը նա կներկայացնի տարվա ընթացքում իր կատարած աշխատանքները:
Մարդու իրավունքների պաշտպանն այս քայլով կարծես մեկ անգամ եւս կարեւորում է կյանքը մայրաքաղաքից ապակենտրոնացնելու հարցը:
Հիշեցնենք, որ ավանդույթից շեղվել էր նաեւ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որն իր տարեկան ամփոփիչ ասուլիսը կազմակերպել էր Արագածոտնի մարզում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանում: Սա լրագրողների կողմից ընկալվել էր որպես գովազդ գործարանին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ