Դեկտեմբերի քսանչորսին Սանկտ–Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան Ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ մշակութային երեկո՝ նվիրված թերթի առաջին համարի լույս ընծայման 5-ամյա տարեդարձին։
Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայերի լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նազարովը կարդաց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, «Կոնսերվատորիաների միջազգային շաբաթ» փառատոնի տնօրեն Լիդիա Վոլչեկի, ՍՊԸ «Կաշվե–գալանտերեաների արդյունաբերության» նախագահ Էդուարդ Գասպարյանի, երգահան Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության ֆոնդի նախագահ Վերա Թարիվերդիևայի և հրապարակագիր Կոնստանտին Վոյեվոդսկու շնորհավորական նամակները։
Նկարիչ Յուրա Թումասյանը նշեց լրատվական ոգևորման, սատարման կարևորությունը, որ հանդեսը ցուցաբերում է ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներին։
Կարդացեք նաև
Խմբագրության անդամ Յուրի Գրիգորյանը բավարարվածություն հայտնեց այն մասին, որ թերթին հաջողվում է պահպանել իր ստեղծագործող առաքելությունը և՛ հայ կյանքի և՛ Ռուսաստանի համար։
Երեկոյի եզրափակիչ մասում «Պետերբուրգի հայեր» ՏՀԿ–ի վարչությունը ի պատիվ հոբելյարների, շնորհակալական պատվոգրեր շնորհեց Լենինգրադ քաղաքի – Սանկտ–Պետերբուրգի հայ հասարակական կյանքի ակտիվ մասնակից Կարինե Ադամյանցին և Ազգային գրականության գրադարանին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։
Ազգային գրականության գրադարանի վարիչ Նադեժդա Դոբրյանսկայան «Պետերբուրգի հայեր» կազմակերպությանը հանձնեց Մ. Յու. Լերմոնտովի անվան Գրադարանների ցանցի տնօրեն Նատալյա Մինասյանի շնորհակալական նամակը։
Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան Ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։
«Պետերբուրգի հայերի լրաբեր»
Լուսանկարները՝ Լիլիթ Օրիորդանի