Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ադլերից Լաթաքիա ուղևորվող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:
«Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենողորմ Տերը, որպեսզի Իր երկնային լուսեղեն օթևաններում ընդունի զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևի նրանց հարազատներին ու մտերիմներին: Թո՛ղ Աստված զերծ պահի աշխարհը նման արհավիրքներից», – ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Կարդացեք նաև
Տեղեկատվական համակարգ