Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հայտարարվել է համազգային սուգ

Դեկտեմբեր 26,2016 11:12

Դեկտեմբերի 26-ը Ռուսաստանում հայտարարվել է համազգային սգո օր: Նման որոշում է ընդունվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ կապված Սև ծովում ռուսական Տու-154 օդանավի կործանման հետ, գրում է Lenta.ru-ն:

Պուտինը կարգադրել է իջեցնել պետական դրոշները երկրի ամբողջ տարածքում, մշակութային հաստատություններին և հեռուստա-ռադիոընկերություններին՝ հետաձգել ժամանցային միջոցառումները և հաղորդումները, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, երեկ Սև ծովում կործանվել է Սոչիից Սիրիայի Լաթաքիա քաղաք չվերթ իրականացնող Տու-154 օդանավը, ինչի հետևանքով զոհվել է 92 մարդ՝ 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Օդանավում են եղել Ալեքսանդրովի անվան անսամբլի դերասանները, լրագրողներ և զինծառայողներ:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է ավիավթարի քննության կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ օդանավի կործանման պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուական սխալը:

Նրա խոսքով՝ ահաբեկչական գործողության տարբերակը չի ուսումնասիրվում որպես հիմնական վարկած: «Բայց ընդգծեմ, որ դա կպարզի քննությունը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության հատուկ տեխնիկական հանձնաժողովը»,- ասել է պաշտոնյան:

Սոկոլովն ընդգծել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031