Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակում կատարված սպանության գործով հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը

Դեկտեմբեր 26,2016 11:03

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:

Համաձայն բժշկական տեղեկանքի՝ տղամարդու ստացած հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4.0 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության շարժառիթը, կասկածյալի ինքնությունը, ով նույն վարչական շրջանի բնակիչ է, 27 տարեկան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ։ Գործով մեղադրյալ 27-ամյա Բաղդասարյանը նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակի գտնվելու վայրը, և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որի միջոցով արձակված կրակոցների հետևանքով 56-ամյա տղամարդը մահացել էր։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031