«Եվրատեսիլ 2016-ի» հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այսօր ներկայացրեց իր առաջին՝ «IvaVerse» ձայնասկավառակը, իսկ երկրպագուների համար կատարեց սկավառակում տեղ գտած ստեղծագործությունները:
«IvaVerse»-ում տեղ է գտել հինգ երգ, որոնց թեմատիկ եւ ժանրային առանձնահատկությունները, ըստ երգչուհու, անձնական են, ներկայացնում են իր զգացողություններն ու ապրումները:
Երգչուհին այսօր նաեւ հայտնեց, որ սկավառակում ընդգրկված չորս ստեղծագործությունները ձայնագրվել են Գերմանիայում՝ հատուկ վինտաժային տեխնիկայի միջոցով, ժապավենի վրա առավելագույնս փորձել են ստանալ 70-ականների հնչողություն:
Կարդացեք նաև
Համերգ-ձայնասկավառակի շնորհանդեսից հետո սկսվեց սելֆիների տեղատարափ, երկրպագուները երգչուհու հետ նկարվելու հերթ էին կանգնել:
Հիշեցնենք, որ երգչուհին «Եվրատեսիլ» մրցույթում այս տարի ազգային ժյուրիների և հեռուստատադիտողների քվեարկության արդյունքում գրավեց 7-րդ տեղը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ