Ռուսական «Առաջին ալիքի» «Բոլորից լավը» (Лучше всех) փոքրիկ տաղանդների հաղորդաշարի ամանորյա թողարկմանը հյուրընկալվել են երկու հայ փոքրիկներ՝ Մոսկվայի բնակիչ 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, որը երաժշտական բացառիկ լսողություն ունի ու լեզուների իմացություն, ու նաեւ Հայաստանից մասնակից՝ 10 տարեկան քանոնահար Մերի Մուսինյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Բեյլերյանը նախորդ անգամ մասնակցելով հաղորդմանը անգլերեն և ռուսերեն լեզուներով արտասանել էր հատված «Համլետ»-ից: Այս անգամ նա եւ երեք այլ երեք երեխաներ ասմունքել են Վալենտին Գաֆտի հետ: Իսկ Մերի Մուսինյանը հանդես է եկել Jukebox Trio-ի հետ: Ալեքսանդր Բեյլերյանը հետո նաեւ առանձին է հանդես եկել՝ կատարելով Ֆրենք Սինատրայի “Strangers in the Night” երգը: