Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել անձնակազմը, զինվորականներ, մի խումբ լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երգչախմբի անդամներ:
Կոնգրեսը ցավակցում է զոհերի հարազատներին ցնցող ողբերգության առիթով և այս ծանր պահին իր զորակցությունն է հայտնում բարեկամ ռուս ժողովրդին:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն