ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի, մարզում, Շիրակի մարզ Ամասիայի Տարածաշրջանում, Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն