Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված ռուսական օդանավում է եղել նաև ռուս բարեգործ, բժշկուհի Ելիզավետա Գլինկան՝ հայտնի Դոկտոր Լիզան, որը «Արդար օգնություն» հիմնադրամի նախագահն էր և հայտնի էր իր մարդասիրական ծրագրերով:
Դոկտոր Լիզան բժշկական օգնություն էր տանում Լաթաքիայի հիվանդանոցին:
Սոցիալական ցանցում հայտնվել են տեսանյութեր՝ Դոկտոր Լիզայի հիմնադրամի կատարած մարդասիրական գործունեության մասին. նշվում է, որ նրա ղեկավարած հիմնադրամն աջակցել է նաև Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում