ԵԼՔ-ը Աստվածաշնչի ամենահիմնական և ամենահուսադրող գրքերից մեկի կարճ, բայց կատարյալ գտնված անվանումն է:
ԵԼՔ-ը հրեա ժողովրդի համար ստրկությունից ազատվելը, սեփական երկիր ու հայրենիք ունենալն էր, իսկ մեզ՝ հայերիս համար, ԵԼՔ-ը Հայաստանը ապահով, բարեկեցիկ և զարգացող երկիր դարձնելն է:
Հայաստանում բնակվողներիս միակ ԵԼՔ-ը ընտրությունները որպես ճիշտ և խաղաղ միջոց օգտագործելն է ու այս անցյալում մնացած` հետամնաց համակարգից ԵԼՔ-ը անցնցում ազատվելն է:
Սփյուռքահայերի համար էլ ԵԼՔ-ը Հայաստան վերադառնալն է, կամ հայրենիքում գործ ու տուն ունենալը:
Կարդացեք նաև
Մեր ԵԼՔ-ը մենք ենք, ժողովուրդ ջան: Համոզված ու վստահաբար եմ ասում ձեզ: Մենք՝ բոլորով: ԵԼՔ-ը մեր վախերից մեզ ազատելն է, մեր անկախությունը ինքնուրույն ապահովելը, երկիրը Հայրենիք դարձնելը: Համ էլ ասեմ, որ ԵԼՔ բառում հույս ու Աստված կա…
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար