Ինչպես տեղեկացրել ենք, Սոչիից Սիրիա թռչող Տու-154-ը կործանվել է Սև ծովում:
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Մահացածների թվում են նաև 9 լրագրողներ, զինծառայողներ և քաղաքացիական ծառայողներ: Ինքնաթիռի կործանման զոհ է դարձել «Արդար օգնություն» հիմնադրամի նախագահ, բարեգործ Ելիզավետա Գլինկան. նա հայտնի էր «Դոկտոր Լիզա» անունով: Այս տեղեկությունն արդեն հաստատվել է:
Ваганов не армянин, Георгиян-украинец, не надо искать армян там где их нет, город где я живу каждый 20 человек с фамилией Ваганов…