Սոչիից Սիրիա ուղևորվող ռուսական Տու-154 օդանավը ընկել է Սև ծովը։ Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 83 ուղևոր և ութ հոգի անձնակազմ։
Ըստ «Սիվիլնեթի»` Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը Սոչիի (Ադլեր) օդանավակայանից թռչելուց հետո անհետացել է ռադարներից։ Ավելի ուշ պարզվել է, որ այն ընկել է Սև ծովը։ Օդանավում կար 91 հոգի, այդ թվում՝ 8-հոգանոց անձնակազմը։ Տու-154-ում զինծառայողներ էին, ինչպես նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի դերասաններ և լրագրողներ։
«Ռիա Նովոստի»-ի աղբյուրը ուժային կառույցներում ասել է, որ նախնական տվյալներով Տու-154-ի կործանման պատճառը կարող էր լինել օդաչուների տեխնիկական սխալը։
«Որպես կործանման հիմնական վարկած դիտարկվում է օդանավի տեխնիկական անսարքությունը և օդաչուների սխալը»,- նշել է աղբյուրը։ Օդանավի կործանման վայրում փրկարարա-որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Տեղեկացնենք, որ առաջին ահազանգն այն մասին, որ ՌԴ ՊՆ-ին պատկանող օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից, «Ռիա»-ն ստացել է առավոտյան 7:25-ին:
Կարդացեք նաև
Ռուսական 1-ին ալիքի, «ՆՏՎ»-ի խմբագրակազմերն արդեն հայտնել են իրենց այն աշխատակիցների անունները, որոնք գտնվում էին կործանված օդանավում: Ընթերցողներն իրենց վրդովմունքն են հայտնում, որ մի մարդու «փիարի» համար այդքան մարդ զոհվեց: Օդանավի հիմնական ուղեւորները Ալեքսանդրովի անվան բանակային երգչախմբի անդամներն էին, որոնք մեկնում էին Սիրիա՝ ռուս զինվորականների համար համերգ տալու:
Լուսանկարը՝ Ria.ru-ի