Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող վարսավիրանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ «Մադլեն» վարսավիրանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով քանդվել է վարսավիրանոցի և կից գտնվող «Միստի Ֆյունս» ՍՊԸ-ի ընդհանուր գիպսակարդոնե պատը՝ մոտ 9 քմ, պոկվել է շերտավարագույրը՝ մոտ 7 քմ, վնասվել են ջրատար խողովակները և ջուրը լցվել է վարսավիրանոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.24-ին, մարվել՝ 05.29-ին: 1.5 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և ջերմահարել է հեռուստացույցը:
ՀՀ ԱԻՆ