Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովսեփ Դերմենջյանի վարած Mercedes մակնիշի 34 FP 383 համարանիշի, 35-ամյա Էդվարդ Բադալյանի վարած Toyota մակնիշի 061 ՏՏ 05 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ 45-ամյա Արմենակ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 DP 201 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Է. Բադալյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Կարապետյանը, 31-ամյա Մարիամ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 3-ամյա Վիկտորիա Թովմասյանը և 5-ամյա Արթուր Կարապետյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդներից Է. Բադալյանը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես նախագահի օգնականի վարորդ, իսկ վիրավորներից Տ. Կարապետյանն ու Մ. Կարապետյանը քույրեր են: Տ. Կարապետյանն էլ աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես նախագահի օգնական:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում