Շարժայի կանանց գավաթի 7-րդ խաղարկության յոթերորդ տուրում Արմինե Բաբայանը (նկարում) սեւերով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար ադրբեջանցի կանանց գրոսմայստեր Հայալա Աբդուլլային եւ գեղեցիկ ոճով 49-րդ քայլում հարկադրեց մեկ քայլից մատ ստանալու սպառնալիքի տակ սպիտակ դրոշ պարզել: Հայ շախմատիստուհին 5,5 միավորով հավասարվեց նրան, սակայն լրացուցիչ գործակիցներով շրջանցեց ադրբեջանցուն՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական:
Սուսաննա Գաբոյանն ու Մարիա Գեւորգյանը միմյանց հետ ոչ-ոքի արեցին եւ 5,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 5-րդ եւ 7-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակում նրանց միջեւ է Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա Դոլուխանովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ papinchess-ի
Կարդացեք նաև