ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի,
Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհներին և
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն