ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան –
Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի
247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման
հետևանքները վերացվել են:
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների
կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի
24-ին` ժամը 20:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն