«Հասան Ռոհանիի՝ ՀՀ կատարած այցելությունը ուղիղ կապ ուներ Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջան այցելության հետ»,-կարծում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական եւ ռազմական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հայ-իրանական հարաբերությունների մարտահրավերը ոչ թե Թեհրանում կամ Երեւանում է, այլ Մոսկվայում: Մարտահրավերն այն է, թե ինչ աստիճանով Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին խորացնել հարաբերությունները Իրանի հետ»,-«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց նա:
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանն ընտրի իրանական գազը՝ այդ կերպ ռուսական գազից լինելով քիչ կախված. «Հայաստանը կարող է Իրանի համար կամուրջ լինել՝ ԵՏՄ շուկա մուտք գործելու համար, նաեւ հարթակ, որպեսզի արեւմտյան եւ եվրոպական ընկերությունները ՀՀ-ի միջոցով մուտք գործեն Իրան»
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ