Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «Արմենիա Վայն» ընկերությունում հրավիրված ասուլիսում ամփոփեց 2016 թվականը, ինչպես նաեւ ներկայացրեց իր ղեկավարությամբ նախարարության երեք ամսվա գործունեությունը:
«Մենք այս երեք ամիսների ընթացքում վերլուծել ենք պետության մասնակցությամբ բոլոր ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են Հայաստանում պետական աջակցությամբ, հանդիպել ենք բոլոր դոնոր կազմակերպությունների հետ: Դա անում ենք, որպեսզի մինչեւ առաջ գնալը հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք, որ ոլորտում ինչ հարցեր կան, որոնք չեն լուծվում: Դա կարող է լինել օրենսդրական դաշտը, սուբսիդավորման մեխանիզմը, ոլորտներ, որոնց խառնվել, գուցե, պետք չէ: Այդպիսի ոլորտներ էլ կան, որոնք ասում են՝ եթե պետությունը չմիջամտի, մենք հանգիստ կզարգանանք: Մի խոսքով, ամփոփել ենք խնդիրները եւ դրանցից ելնելով՝ ադապտացրեցինք այսօր իրականացվող ծրագրերը, որոնց մեխանիզմները կատարելագործելու ենք հաջորդ տարի եւ դրանք լինելու են ի շահ ոլորտի՝ գյուղացու եւ բիզնեսի», – ասաց նախարարը եւ խոսեց առաջնային ծրագրերի եւ դրանց իրականացման մեխանիզմների մասին:
Դրանք են պարարտանյութի սուբսիդավորումը, տոհմաբուծարանների կատարելագործումը՝ նաեւ մասնավորների հետ, սերմնաբուծությունը, տնտեսություններում մեխանիզացիայի անբարվոք վիճակը: Նախարարը շատ կարեւորեց նաեւ գյուղատնտեսական համատարած հաշվառումը, որի արդյունքների ամփոփումը թույլ կտա կազմել նախարարության ռազմավարությունը: Իգնատի Առաքելյանն անդրադարձավ նաեւ խաղողի մթերման խնդրին: Ըստ նրա, իրենք հանդիպել են ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:
«Պետք է ապահովել խաղողի գնումները: Մթերողը պետք է պետք է ունենա առնվազն մեկ տարվա իր կանխատեսումը, թե ինչպես է բիզնեսը զարգանալու եւ դրանից ելնելով ապահովի իր գնումները՝ նախապես հայտարարելով նվազագույն գինը, որակի իր պահանջները եւ նախապես պայմանագիր կնքի: Այդպես գյուղացին կգտնվի ավելի բարենպաստ դաշտում՝ նախապես գիտենալով, որ իր խաղողը գնվելու է: Ես հորդորում եմ ոլորտի բոլոր մթերողներին. եթե մենք ուզում ենք օգնել խաղողագործունեությանը, մթերողը նախօրոք պետք է հայտարարի, թե ինչ է գնելու եւ նվազագույն ինչ գնով: Դա գյուղացուն թույլ կտա որոշել՝ ինչ ցանի եւ ինչ չցանի:
Կարդացեք նաև
Պլանավորումը ինձ համար լավ է: Եթե կա կանխատեսում եւ պլանավորում, դա շատ մեծ օգուտ կտա թե գյուղացուն, թե մթերողին: Այդ ժամանակ պետության համար էլ հեշտ կլինի հասկանալու, թե որտեղ միջամտի կամ չմիջամտի, ինչ ծրագիր մշակի, մթերողի՞ն աջակցի, թե՞ գյուղացուն: Այս ամենի համար մեզ պետք է շատ մեծ ցանկություն, ջանք ու եռանդ, որ կարողանանք այսօրվա մեր խնդիրները հաղթահարել
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյուղատնտեսական որոշ ապրանքատեսակների համար պետք է քվոտավորում լինի՝օրինակ խաղողի,կարտոֆիլի,որպեսզի շուկան անհարկի այդ մթերքներով չլցնեն և ամեն տարի վերամշակողների վզին չփաթաթենք այդ ավել մթերքները գնելու պարտադրանքը:Եթե գյուղացին քվոտայից ավել է արտադրել,ինքը մտածի ինչպես իրացնի:Օրինակ,վերամշակման փոքր կոոպերատիվներ ստեղծեն և չմթերված մթերքները իրենց ընտանիքի անդամներով համատեղ վերամշակեն և հետո իրացնեն կամ արտահանեն:Ասենք կարտոֆիլը իրենց ուզած գնով չեն կարողանում վաճառել՝սպիրտ արտադրեն և վաճառեն օղի արտադրող ձեռնարկություններին,կամ սպիրտը լցնեն իրենց ավտոմեքենաների բաքը և այն շահագործեն՝ավելի էժան կնստի,քան բենզինը:
Իսկ ամենակարևորը,միայն ազոտական պարարտանյութով գյուղատնտեսություն չես զարգացնի:1 տոննա ցորենը հողից վերցնում է 28կգ.ազոտ ,32կգ ֆոսֆոր,27 կգ կալիում,30 կգ կալցիում և այլն:25 տարի ազոտից բացի այլ պարարտանյութ չի օգտագործվել:Առաջարկում եմ սուբսիդավորման կեսը տրամադրվի ֆոսֆորի ներկրման վրա՝հաշվի առնելով,որ այսքան տարիների ընթացքում ազոտայինը ներկայացվել է 50տոկոս բարձր գնով: