Լրահոս
Օրվա լրահոսը

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ`ՊՆ-ում

Դեկտեմբեր 24,2016 20:44

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորակ անների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված  օրենսդրական և իրավական մի շարք հարցեր և հանձնաժողովին ներկայացված առաջարկներ, մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման դրույթներին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առնչվող  խնդիրներ, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031