ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան -Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում` 20-30 խմ ծավալով:
Քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն այժմ կատարում են մաքրման աշխատանքներ` ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն