Այսօր Արարատի մարզի Պարույր Երեսխավան և Պարույր Սևակ գյուղերի մերձակայքում զինվորների տեղափոխող ավտոբուս է այրվել, զինծառայողներից որևէ մեկը չի տուժել: Այդ մասին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը:
«Ես ընդհանրապես այնտեղ չեմ եղել, ես այդ պահին Երևանում եմ եղել, որ իմացել եմ՝ այնտեղ այդ կարգի բան կա, զանգել եմ գյուղ իմացել եմ: Բացարձակ ոչ մեկին ոչ մի բան չի եղել», – ասել է գյուղապետը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: