Կոնստանտին Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում գեղեցիկ ավանդույթ է դարձել Ամանորի նախաշեմին ուսուցիչների համերգը: Տոնական զարդարված դահլիճում, տոնածառի եւ Ձմեռ պապի ներկայությամբ դպրոցի սաների համերգներից եւ քննություններից հետո, մինչ ձմեռային արձակուրդի սկսվելը, ուսուցիչները կազմակերպում են իրենց տոնական համերգը, նվագում, երգում, կատակում:
Այս անգամ էլ սարաջեւցիները երաժշտական յուրօրինակ կատարումներով, հայտնի երգերի նորովի մշակումներով հիացրին ինչպես սեփական կոլեկտիվի անդամներին, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրերին: Տես՝ ֆոտոշարքը: