«Չենք սատարում որեւէ մեկին, բացի Սեյրան Օհանյանից: Մյուսները եւս սատարում են Սեյրան Օհանյանին: Պատերազմական վիճակում գտնվող երկրում ՀՀ բարձրագույն իշխանության կազմում պետք է լինեն իրական մարտական կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է պատերազմը»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, ազատամարտիկ, արվեստաբան Արամ Ավետիսյանը:
Նա նշեց՝ մեծապես հարգում է նախկին ՊՆ-ներին, բայց Սեյրան Օհանյանը միակ նախարարն էր, որը մասնակցել է մարտական գործողություններին, ծանր վիրավորվել. «Նա երկար տարիներ ղեկավարել է Արցախի եւ ՀՀ-ի պաշտպանական գերատեսչությունները, այսինքն՝ ոչ միայն մարտական, այլեւ կառավարման փորձ ունի: Այս գերատեսչությունները մինի-պետություններ են»:
«Վստահ եմ՝ առաջիկայում շատերը կհայտարարեն, որ սատարում են Սեյրան Օհանյանին»,-համոզմունք հայտնեց ազատամարտիկը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ