«Հայք» կենտրոնում այսօր ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ Ազատ Արշակյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք Սեյրան Օհանյանը բանակցո՞ւմ է «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունների հետ: «Դա արդեն հնացած է: Ոչ թե բանակցել ենք, այլ խորհրդակցել՝ դրական շեշտադրումով: Ըմբռնում կար: Մենք՝ «Միացյալ Հայաստանը», քաղաքական ամբիցիաներ չունենք եւ ասել ենք՝ մենք չենք հավակնում այն 101 տեղին: Բայց ունենք ծրագիր: Ասացին, որ այն հետաքրքիր է»,-ասաց Ազատ Արշակյանը:
Նրա բնորոշմամբ՝ բոլոր հնարավորություններով պետք է աջակցել Սեյրան Օհանյանին. «Կարծում ենք՝ Սեյրան Օհանյանն ամենահարմար լիդերն է»: Հարցին, թե նախկին ՊՆ-ի հետ գործակցել ցանկացող որոշ քաղաքական գործիչների անցյալը չի՞ անհանգստացնում, Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց. «Կարեւոր չի՝ քաղաքական ուժերն ինչ ծագում ունեն, կարեւոր է, որ առաջարկում են ՀՀ-ում մեծ ու լուրջ բարեփոխումներ: Դրանք պետք է ապահովեն պարբերաբար իշխանափոխությունը՝ քվեարկության միջոցով»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ