«Սեյրան Օհանյանը շատ ծանրաբեռնված հանդիպումներ է անցկացնում քաղաքական ուժերի եւ հ/կ-ների հետ: Բավականին հաջող եւ խոստումնալից է լինելու նրա դաշինքը: Նա չի սահմանափակում անձանց ազատ գործելու հնարավորությունը: Դա միավորման լայն հնարավորություններ է տալիս»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ Ազատ Արշակյանը:
«Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ քաղաքակիրթ ճանապարհով՝ ԱԺ ընտրությունների միջոցով պետք է ապահովի ՀՀ իշխանության նորացում՝ արդիականացում»,-հավելեց նա:
Ըստ Ազատ Արշակյանի. «Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր փորձով կարող է մրցակից լինել Սեյրան Օհանյանի հետ»:
Անդրադառնալով հարցին, որ քաղաքական դաշտի ընդդիմադիրներն արդեն իսկ խանդով են մոտենում Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին, Ազատ Արշակյանը նկատեց՝ երբ «թափով» մեկն է գալիս, ընդդիմադիր դաշտում խանդ է ձեւավորվում. «Դա բնական է: Չեմ բացառում, որ խանդողներն առաջիկայում հանուն հաղթանակի՝ կմիավորվեն, եթե իրենց նպատակը եւս ժողովրդավարությունն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ