Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ չեմ, որ համաձայն եմ ապրել ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանի փրկած հայրենիքում». «ՀԺ»

Դեկտեմբեր 24,2016 11:53

Ես խեղճանում եմ, երբ ինձ առաջարկում են ընտրություն կատարել ազատագրված տարածքները զիջելու ու մարդկային նոր զոհերի միջեւ։ Երբ հերթական քննարկման ժամանակ ինձ հարցնում են՝ դե՞մ, թե՞ կողմ եմ Տեր-Պետրոսյանի ելույթի թեզերին ու հատկապես կարգախոսին՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։ Մի կողմից ո՞վ կարող է դեմ լինել խաղաղությանն ու հաշտությանը, մյուս կողմից՝ իսկ ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց։ Հետո սկսում եմ նայել «զիջվելու ենթակա» տարածքներում ջահել որդի կորցրած կնոջ աչքերով ու խաղաղությունն այլեւս այդքան քաղցր չի երեւում։ Հետո առաջ են գալիս ուրիշ կասկածներ՝ իսկ արդյո՞ք տարածքներ զիջելը հարցի լուծում է, թե նոր սկիզբ է միայն։ Արդյոք կարողանալո՞ւ ենք պահել դրա արդյունքում «լայնացած» սահմանագիծը։

Արդյոք Ադրբեջանը համաձայնելո՞ւ է ընդունել բարիդրացիության նպատակով մեր մեկնած ձեռքը։ Շաբաթվա թրենդն էր նախորդ շաբաթվա վերջին Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի վերլուծությունը. մի կողմից կողմնակիցները պնդում էին, որ աշխատանք տանելուց հետո միջազգային երաշխիքներ կլինեն, որոնք խախտել որեւէ պետություն, անգամ Ադրբեջանը չի համարձակվի, մյուս կողմից Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ կարկառունները պնդում են, որ զիջումներն այս փուլում ընդունելի չեն։ Այնքան ջերմեռանդորեն են պնդում, մինչդեռ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանի նույն մտքի դեմ, որ պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել 7 շրջանները հանձնումը ներառող բանաձեւի շուրջ, ծպտուն անգամ չհանեցին, որ ես էլի սկսում եմ կասկածել, որ գուցե Տեր-Պետրոսյանը ճիշտ է եւ Արցախի հարցի այլ լուծում այս պահին անհնար է։

Եվ վերջապես, ես չգիտեմ, հերթական բլե՞ֆն է, թե իրոք որպես ընդդիմադիր են քաղաքական դաշտ մտնելու Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալլաքյանը։ Հատկապես վերջինի դեպքում բոլորովին վստահ չեմ։ Ու նաեւ վստահ չեմ, որ համաձայն եմ ապրել ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանի փրկած հայրենիքում։

Ռուզան Ազիզյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031