Եթե Հայաստանում հասունացող նախընտրական իրավիճակը գնահատենք ներկայիս տրամաբանությամբ, ապա ակնհայտ է, որ առայժմ այսպես ասած՝ նորաձևություն թելադրում է իշխանությունը, քանի որ նախընտրական շրջանում առանձնապես ուշագրավ ինտրիգները գալիս են հենց իշխանության համակարգից: Ընդդիմության դաշտից առայժմ եղել է մեկ ուշագրավ նախաձեռնություն: Դա երեք կուսակցությունների միավորումն էր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն»: Հնարավոր է ընդդիմադիր դաշտից եկած նախաձեռնություն դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտը, սակայն այն պարզապես շախմատ խաղալու առաջարկ էր Սերժ Սարգսյանին, այսինքն՝ այդ նախաձեռնությունը մեծապես կախված է Սերժ Սարգսյանի պատասխանից: Մնացյալ նախընտրական ինտրիգները ձևավորվում են իշխանության դաշտում՝ ՀՀԿ-ի ցուցակ, նոր վարչապետ, Սերժ Սարգսյանի մասնակցություն, Գագիկ Ծառուկյանի վերադարձ, Վարդան Օսկանյանի մուտքը քաղաքականություն:
Եթե իշխանությունը մոտ մեկ տասնամյակ առաջ ի վիճակի էր արձագանքել ընդդիմության նախաձեռնություններին, լինել արձագանքողի դերում, քանի որ առավել ամբողջական էր և կուռ, ապա այժմ իշխանությունը չունի արձագանքելու հնարավորություններ, արդեն մոտ մեկ տասնամյակ և այդ իսկ պատճառով փորձում է անընդհատ արձագանքողի կարգավիճակ թելադրել ընդդիմադիր դաշտին, այդ թվում նաև իշխանական դաշտում յուրայինների նկատմամբ պարբերական զանազան սադրանքների ձևով: Դրա շնորհիվ համակարգը թելադրում է մի իրավիճակ, որտեղ արձագանքելու լիարժեք հնարավորություն այլևս չունի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում