Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա յուրահատուկ ժեստ էր». Վրաստանի ԱԳ նախկին նախարար. «168 ժամ»

Դեկտեմբեր 24,2016 10:44

«Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։

Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հարևան երկրներն առաջինը միմյանց ուղղությամբ քայլեր պետք է կատարեն, սակայն, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարելի էր ենթադրել, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող էր խուսափել այցելել Վրաստան և Վրաստանին տրամադրել իր առաջին այցերից մեկը։

Սա դրական զարգացում է, որը ցույց է տալիս, որ անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այցին Վրաստան:

Արաքս Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031