Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերեք գյուղերն էլ կրճատենք. «ՉԻ»

Դեկտեմբեր 24,2016 10:31

Արարատի մարզի համայնքապետների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ավելի շատ դոտացիաներ տրամադրել այն համայնքներին, որտեղ հարկահավաքությունը նորմալ է ընթացել, և հավաքված հարկերի ծավալներն աճել են։

«ՉԻ»- Բիզնես-մտածողության տեսանկյունից սա, իհարկե, ճիշտ որոշում է։ Մենեջերները հենց այդպես էլ վարվում են` լավ եկամուտ բերող ստորաբաժանումներում լրացուցիչ ներդրումներ են անում, իսկ վնասով աշխատող ստորաբաժանումները փակում են։ Գյուղացիներն էլ են այդպես անում, ձու ածող հավերին կերակրում են, ձու չածողներին` մորթում։ Միայն թե` Հայաստանի համայնքները (գյուղերը) ոչ արտադրամասեր են, ոչ էլ, առավել ևս, հավեր։ Դրանք չի կարելի վերացնել։ Վերջին հաշվով` եթե որոշ համայնքներ հարկերի պլանը չեն կարողանում կատարել, պատճառը դրանց ծանր վիճակն է։ Ու եթե սկսենք հերթով «փակել» աղքատ գյուղերը` շատ շուտով Հայաստանում ընդհանրապես Երևանից բացի բնակավայր չի մնա։

Չնայած` բիզնես-մտածողության տեսանկյունից դա գուցեև ճիշտ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031