«Այդ ելույթում կային նաեւ անհերքելի, դասագրքային ճշմարտություններ, բայց կային նաեւ ակնհայտ, ցցուն եւ ինձ համար անընդունելի մոտեցումներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին` քաղաքական եւ հասարակական դաշտում տարաբնույթ, հիմնականում բացասական քննարկումների տեղիք տվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում, որում նա խոսեց ԼՂ հարցում իր հայտնի մոտեցումների մասին` դրանք այսօր էլ արդիական որակելով. իբրեւ Տեր-Պետրոսյանի նախկին զինակից եւ դաշնակից՝ ինչպե՞ս եք գնահատում այդ վերահաստատումը:
Խաչատուր Քոքոբելյանը բնական է համարում, որ տարբեր գործիչներ ու ուժեր տարբեր մոտեցումներ են ունենում, բայց չի ցանկանում մանրամասնել, թե Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերից իր համար հատկապես որոնք են անընդունելի:
Հարցազրույցի այլ մանրամասները
Կարդացեք նաև
«Առավոտ»
23.12.2016