Լրահոս
Օրվա լրահոսը

Մուծել եմ 20 կիլոգրամ ծանրոցի համար

Դեկտեմբեր 24,2016 13:30

Աղջիկս փորձեց ուրախացնել ինձ, հայտնելով, թե ծանրոց է ուղարկել:
Կատարեցի համապատասխան մուծումը՝ 45 770 դրամ:

mqasruz

Գնացի ստանալու ծանրոցս, որի մեջ պետք է լիներ օծանելիք, երկու հարյուր դոլարին համարժեք դրամի բջջային հեռախոս, ականջակալ:

Ծանրոցս նկարում պատկերված վիճակով էր, ներսում եղած շամպունները բաց ու շաղ տրված:

maqs2

 

Ինչ զգացում կունենա մեկը, որին ասես՝ ծաղրել են:

Հիմա չգիտեմ, ով կարող էր նման կերպ վարվել. Տիգրան Մեծի վրա գտնվող մաքսայի՞նը, թե՞ փոստը՝ սպասարկման կետը, որտեղից իբր ուղարկվել էր ծանրոցը:

 

Երկար տարիներ զինվորական հագուստ եմ կարել, կենսաթոշակառու եմ, բայց որեւէ մեկն այսպես ինձ դեռ չէր վիրավորել:

 
ԱԼԲԵՐՏ ՂՈՒԼՅԱՆ

«Առավոտ»

23.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Սա է մեր պետության իսկական դեմքը: Երբ ամենաբարձր դիրքերում գողերն ու գողականներն են, բնական է, որ ավելի ցածր պաշտոններում էլ նրանց եղբայրներն են: Հայաստանի Հանրապետության պետական նոմենկլատուրան անգաղափար, միայն ստամոքսով մտածող, պետական ու ազգային մտածելակերպից հեռու մարդիկ են: Ուրիշ այսպիսի պետություն չի եղել ու չի էլ լինելու:
    Փոստը պետության կարևորագույն օղակներից է, պետության դեմքը որողող կառույց: Նույնն էլ Մաքսատունը: Կառավարություն է փոխվել, բայց այդ կառույցները վեր են քննադատությունից ու բարելավվելու ծրագրերից:

  2. Սոս says:

    Ավելի լավա դատի տվեք թող ով մեղավոր է պատժվի, որ էլ չհամարձակվեն ուրիշի հետ էդպես վարվել։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031