Լրահոս
Օրվա լրահոսը

50-ամյա այրը 62-ամյա կնոջ բռնաբարության համար դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Դեկտեմբեր 23,2016 23:25

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով, Նավուր գյուղի 50-ամյա բնակիչ Ա.Ս.-ն դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ այս տարվա ապրիլին մուտք է գործել Իծաքար գյուղի 62-ամյա բնակչուհու տուն, բռնաբարել նրան: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արհեստավոր, նախկինում չարատավորված տղամարդու պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո՝ բռնաբարության: Պաշտպանի վկայությամբ՝ տուժած կնոջ դեմքին ճանկռվածք է եղել: Գ. Զաքարյանն ասաց, որ իր պաշտպանյալը բեղեր չունի: Իսկ տուժած կինը նկարագրել է, որ իրեն կիսամութի մեջ իրեն բռնաբարել է բեղերով տղամարդ: Գ. Զաքարյանը հայտնեց, որ քրեական գործով նշանակված համալիր դատական փորձաքննության եզրակացությունը ապացուցում է նավուրցի տղամարդու անմեղությունը: Փաստաբանի վկայությամբ՝ դատական փորձարարությամբ, դեպքի ժամանակ կնոջից 7.5 մետր հեռավորության վրա գտնված նրա աղջիկն ասել է, որ կարող էր լսել մոր օգնության ճիչերը: Տուժած կինն էլ ասել է, որ բռնաբարության ընթացքում, մոտ 10 րոպե, իր բերանը բռնաբարողը փակել է:

Գայանե Զաքարյանն ասաց, որ ազատազրկման դատավճիռը բողոքարկվելու է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031