«Հայաստանը խաղաղության հասնելու գործընթացում գործընկեր չունի: Հայաստանը մեկուսացած է՝ շարունակելով դիվանագիտության հույսին մնալ այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ դիվանագիտության հանդեպ արհամարհանք է ցույց տալիս»,- «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական եւ ռազմական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հակառակը՝ մենք հիմնվում ենք ագրեսիայի, «բլեֆի» եւ սպառնալիքների վրա…Խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք արձագանքի: Oրինակ՝ հաջորդ անգամ, երբ Մինսկի խումբը ցանկանա գալ Հայաստան, մենք պետք է ասենք՝ «ոչ», եւ ժամանակավորապես կասեցնենք Հայաստանի ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործընթացին, մինչեւ Ադրբեջանը կկատարի ավելի վաղ տված խոստումները եւ ապրիլից հետո իր ստանձնած պարտավորությունները»,-նկատի ունենալով Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Երբ հաջորդ անգամ Մինսկի խումբը գա Հայաստան պետք է նրան ցույց տալ հակամարտող կողմի՝Արցախի տեղը…