Դեկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աշխատանքների և իրականացվող ծրագրերի շուրջ, անդրադարձ արվեց Հայաստան–Գերմանիա հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների։
ՀՀ ԱԳՆ