«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի տվյալներով միայն այս տարի հայկական բանակում 170 զինվորի զոհ ենք ունեցել:
«Ես մարդկանց գիտեմ, որ այսօր նախընտրում են գնալ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, ծառայել ռուսական բանակում, բայց չծառայել հայկական բանակում: Հայաստանում մարդ չկա, որ տանեն բանակ, բնակչություն չկա, արդեն հիվանդ մարդկանց են տանում»,- ասաց Էդգար Խաչատրյանը:
Ըստ նրա, տանուլ ենք տալիս թե ռազմական, թե դիվանագիտական ոլորտում. «Ապրիլյան իրադարձությունները ցույց են տալիս, որ պատերազմը ծանր խնդիր է մեզ համար, վերջին հազարական դրամների հետ կապված էլ իշխանությունները հաստատեցին, որ բյուջե չունենք, գումար չի հավաքվում»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նկատեց, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ վերջերս համոզմունք հայտնեց, որ արտագաղթի պատճառը Արցախն է. «Արտագաղթի թվերին, եթե նայենք 1992 թվից, ապա 2005-06 թթ դրական սալդո ենք ունեցել, այդ ընթացքում տնտեսական աճ էլ ենք ունեցել: Իհարկե, կա արտագաղթի տարբեր պատճառներ, բայց հիմնական պատճառը տնտեսական է, երբ խոսվում է՝ որ Քեթրինի Միհրանը միայնակ բանան է ներկրում, Սամվել Ալեքսանյանը միայնակ շաքարավազ է ներկրում, դրա պատճառն իրականում Արցախը չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ