Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երիտասարդական փողոցի տներից մեկին հարակից գոմում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մարկոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 տան բնակիչ, 69-ամյա Ժորա Հակոբջանյանը իր տանը կից անասնագոմում տանիքի գերանից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: