«Ղարաբաղը Ադրբեջանի կազմում մնալու մասին խոսք երբեք չի եղել: Այդպիսի բան ոչ ոք չի ասել, ախր»,- այսօր «Հայելի» ակումբում ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսպես հակադարձեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին, երբ վերջինս հայտարարեց. «Խոսենք ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, այլ այն թիմի մասին, որը սկսած 90 թվականից, հստակեցրել է իր դիրքորոշումը, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում: Այդ թիմի մեջ էին մյուս երկու նախագահները»:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դրա մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է 92-ին, հրապարակվել է այն «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում մարտի 5-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ այո, մենք պատրաստ ենք, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ բարձր կարգավիճակով»:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դրանից առաջ էլ՝ 90 թվականի օգոստոսի 23-ին հռչակագիրն ընդունելուց հետո հրավիրել են Արցախից պատգամավորների եւ նույն առաջարկությունն արել. «Խոսքը գնում է քաղաքական ընտրության մասին, թե որ ճանապարհով ես դու գնում»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, այդ անջրպետը հասարակության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ եղել է. «Այսօր ես գտնում եմ, որ նրանք, ովքեր նույն թիմն են եղել, բոլոր նախագահների միասնական որոշումն է եղել գնալ այդ ճանապարհով, որով գնացել են: Ավելին՝ դա եղել է միակ պայմանը, որ իրենց ճանաչեն որպես իշխանություն մեր անկախ պետության մեջ: Դրա համար ոչ թե պետք է պրիմիտիվացնենք՝ հայրենասերներ-վայ հայրենասերներ…Երեք նախագահներն էլ նույն ճանապարհով են գնացել ու այդ ճանապարհը ոչ թե հանցագործություն է, դա ավելի վատ բան է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անհերքելի ճշմարտություն է և փաստ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխուղեղում մի
միտք էր թևածում՝ հանճարեղ միտք: Այդ մարդը լինելով Հայաստանի թիվ 1 պաշտոնյան,
այսինքն՝ նախագահը, հանկարծ փայլատակեց իր հնամենի հանճարով: Այն է, որ իրենք,
այսինքն պետությունը սեփականաշնորհած իշխանությունները Հայաստանում միայն
մինչև մեկ միլիոն բնակիչ կարող են պահել: Կարելի է կարծել, որ պետության հիմքը
իշխանությունն է, ոչ թե՝ ժողովուրդը:Այդ տրամաբանությամբ էլ Անկախանալուց ի վեր
Գործել են թե 1-ին նախագահը և թե նրա բերած հաջորդ երկու նախագահները:
Գործելաոճը եղել է մեկը: Թույլ չտալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացում հնարավոր
բոլոր միջոցներով և խթանել արտագաղթը /չէ որ ունենք ամենազոր սփյուռքի նախարարություն/,
որն էլ հանգեցրեց աշխատունակ բնակչության նվազեցման, տնտեսության անկման ու համատարած աղքատության:
Ասա այ օյինբազներ Սովետ չկա, Արցախը քանի օր կդիմանա էդ արհեստածին բաշիբոզուկների
կազմում…