Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով պետական գնումներին, ասաց՝ «Հեղափոխական օրենք ենք տարել Ազգային ժողով, դա բարձրացնելու է թափանցիկութունը»:
Նախարարի ներկայցմամբ՝ 2015-ին գնումների ոլորտում ընդգրկվեց էլեկտրոնային հարթակը, որտեղ մրցույթները՝ շրջանակային համաձայնագրերն ու բաց մրցույթը տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ.
«Ընդ որում, պատվիրատուների մասով, հիմնականում, դրանք կենտրոնացված ապարատն է: 2016 թվականին մենք ընդլայնեցինք բոլոր այն պատվիրատուների քանակը, որոնք իրենց գնումները կատարում են էլեկտրոնային ձեւով, սա բերեց դրական ցուցանիշների: Օրինակ՝ 2014-ին մեկ մրցույթի հաշվով 2.4 մասնակից է եղել, այսօր 3.5 մասնակից ունենք, սա կարեւոր զարգացում է: Մեկ անձից գնումները, որտեղ նաեւ բանակցային ընթացակարգն է՝ առանց մրցույթ հայտարարելու, բավականին առաջընթաց ունենք: Եթե 2015 թվականին շուրջ 15 տոկոսից ավելին ենք կատարել մեկ անձից գնումներն, այսօր 7%-ից ցածր է»:
Նախարարի վստահեցմամբ՝ մեկ անձից գնումների վերաբերյալ որոշումները, որոնք կայացվել են հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, չի գերազանցել 90 միլիոն դրամը. «Այստեղ մենք խիստ պահպանողական վարքագիծ ենք ունենալու, եւ բացառիկ դեպքերում ենք կատարելու մեկ անձից գնումներ»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ