Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանության փորձի համար 2 տարի հետախուզման մեջ գտնվող անձն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին

Դեկտեմբեր 23,2016 20:00

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Էջմիածին քաղաքի բնակչի նկատմամբ երկու տարի առաջ կատարված սպանության փորձի համար:

2014թ. հունիսի 18-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մատրոսով փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝  վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ 2014թ. հունիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով հետագայում նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի վարույթում։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերին  հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Հետախուզվողը 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ինքնակամ ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031