Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. «Դրսից դրական ազդակներ կան, 2017-ին իրական աճը կլինի 3.2%». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2016 19:50

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարվա համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի մի միջավայրը բավականին համեստ է եւ ավելի ցածր գնային միջակայքում կամփոփվի տարին:

Ըստ նախարարի, 2016-ի արդյունքներով իրական ՀՆԱ-ն կկազմի 0.5%` նախատեսված 2.2% աճի փոխարեն. «Ճյուղային զարգացումները համահունչ են մեր ակնկալիքներին: Արդյունաբերության ճյուղում աճ ենք ակնկալում, կարծու եմ՝ 6.2%: 4.4 % աճ ենք ակնկալում ծառայությունների ոլորտում: Գյուղատնտեսության ոլորտում դրական աճ էինք նախատեսում, բայց հաշվի առնելով վերջին զարգացումները, կունենանք բացասական աճի տեմպ: Այստեղ կարեւոր մեխն այն է, որ մենք կարծում ենք, որ սա ոչ թե կապված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվառման խնդիր է եղել»:

Պարոն Արամյանի ներկայացմամբ՝ գյուղատնտեսությունում 2016-ի օգոստոսը նախորդ տարվա օգոստոսի համեմատ եղել է 9.6% աճ, սեպտեմբերը՝ սեպտեմբերի համեմատ` 20% անկում է գրանցվել, հոկտեմբերը՝ հոկտեմբերին` 30% անկում. «Բայց եթե սա հաշվառման խնդիր չլիներ, այլ տնտեսական գործոնով պայմանավորված լիներ, պետք է ականատես լինեինք գների բարձրացման: Գնային բարձր ֆոն չի եղել, եւ սա հիմք է տալիս փաստելու, որ զուտ հաշվառման խնդիր է: Երկու տարի մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններ տնտեսության վրա: Այս տարին ցնցումների վերջնակետն է»:

Մանրամասները` տեսանյութում

Եկող տարվա տնտեսական աճի մասին էլ նախարարն ասաց, որ լինելու վերականգնողական տարի, դրսից դրական ազդակներ կան, իրական աճը կլինի 3.2%»:
Նախարարի ներկայացմամբ՝ տրանսֆերտների նվազումն էլ ազդել է բնակչության գնողունակության վրա, ինչի արդյունքում սպառումը եւս նվազել է, առեւտրի աճի տեմպը եղել է բացասական:
Արամյանը վստահեցրեց, որ սպառումն ու ներմուծումը սկսել են աճել, հիմա մոտ 2% աճ կա: Նախարարը նկատեց, որ պղնձի միջազգային գները սկսել են աճել, ինչը եւս դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031