Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի գնումների գաղտնիության մասին. «Ունենք հարեւաններ, որոնք մեզ բարեկամներ չեն». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2016 18:50

«Գնումների մասին» օրենքի  փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի արարողակարգային գնումները դարձնել գաղտնի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հորդորում է այս հարցը չֆետիշացնել ասում է՝ գաղտնի գնումները շատ տարածված են զարգացած երկրներում:

Այսօր ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ նշված պաշտոնյանների արարողակարգային  ծախսերը գաղտնիացնելը հիմնավորվում  է անվտանգությունով , ի՞նչ վտանգներ են  սպառնում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին, արդյոք ծախսերը գաղտնի պահելը ատկատների տեղիք չե՞ն  տալու:

Նախարարն օրինակ բերեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արարողակարգային ծախսերը՝ նկատելով՝  «Եթե դուք բացեք միջազգային պրակտիկան, ապա որեւէ լրագրող չի կարող էլեկտրոնային եղանակով տեղեկանալ, օրինակ՝ Անգելա Մերկելի կամ չգիտեմ՝ ցանկացած նախագահի կամ վարչապետի ծախսերի պլանավորումը»:

Նախարար Արամյանի խոսքերով՝ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ անվտանգության ռիսկեր կան.«Եւ երբ մեր անվտանգության գործընկերներն աշխատում են եւ դա մեզ համար տեսանելի չէ, բայց նրանք մեծ աշխատանք են անում, չի կարելի ասել, որ ռիսկեր չկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ նախարարի, եթե ցանկացած անձ, տեղեկանում է, թե որ ընկերությունն է սպասարկում նախագահի կամ վարչապետի մեքենաները, անվտանգության ռիսկերը  մեծանում են:

Պարոն Արամյանի ներկայացմամբ՝  գաղտնի գնումները պետք է դիտարկել 2 ուղղությամբ՝  արդյունքային ցուցանիշներ, 2-րդ՝ պլանավորում եւ ով է հիմնական կապալառուն.«Առաջին մասը` պլանավորում եւ ով է հիմնական կապալառուն, գնալու է գաղտնիքի ռեժիմի տակ եւ դա չի նշանակում, որ իր վրա չի տարածվում մրցույթի եւ այլ գործընթացները: Հիմա, եթե դուք ինտերնետի միջոցով կարող եք տեսնել, օրինակ՝ ով է ճաշ մատուցում կամ սպասարկում ցանկացած նախագահի, կարող եք գալ, ասել՝ պարոն Արամյան, գտել ենք: Դա իրականում աշխարհում ընդունված անվտանգության կանոններն են պահանջում: Ես Ձեզ ասեմ ավելին` նույնիսկ անվտանգության մասով օրինակ՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի նախագահների մարշրուտը չորս անգամ փոխվում է: Դրանք անվտանգության կանոններ են»:

Վարդան Արամյանի խոսքերով՝«Ինչո՞ւ պիտի բոլորն իմանան վարչապետը կամ ԱԺ նախագահը ո՞ր ռեստորանում պետք է իր հյուրերին ճաշ տան: Կա՞ն այդտեղ անվտանգության ռիսկեր` իհարկե՝ կան:  Մենք չպետք է մոռանանք, որ ունենք 2 հարեւան, որոնք, ամեն դեպքում մեզ բարեկամ չեն: Ճիշտ հասկացեք՝ սա մենք չենք արել, որ հանրությունից ինչ-որ բան թաքցնենք»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ արդյոք նախարարը կարո՞ղ է բացառել, որ գաղտնի գնումների դեպքում կապալառու ընկերությունը պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված կարող է լինել, Վարդան Արամյանը վստահ պատասխանեց՝ «Այո, բացառում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031