ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, հանդիպել գիտաշխատողների, կենտրրոնի ներքո գործող ինստիտուտների ղեկավարների հետ: Բնապահպանության նախարարը ծանոթացել է գիտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներին, քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Նախարար Արծվիկ Մինասյանը շրջայց է կատարել կենտրոնի թանգարանում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի ողջ կենդանական և բուսական աշխարհը ներկայացնող ցուցանմուշները:
Այցի ավարտին Արծվիկ Մինասյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում: Գրառման մեջ նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանի երկարամյա աշխատակիցներին և նվիրյալներին՝ թանգարանի ստեղծման և պահպանման գործում ունեցած ավանդի համար: Թանգարանի աշխատակիցը, շնորհակալություն հայտնելով գրառման համար, տեղեկացրել է, որ Արծվիկ Մինասյանն առաջին բնապահպանության նախարարն է, որ այցելել է գիտական կենտրոն և թանգարան:
ՀՀ բնապահպանության նախարարություն