«Արդարանալու խնդիր չունենք, հակառակը՝ կան դրական քայլեր: Արդարադատության նախարարությունում էլ վարչապետի հանձնարարականով մեծածավալ աշխատանք է արվել: Շոշափելի արդյունքներ կան, օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը»,-այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կազմակերպած «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ գնահատելով Կարեն Կարապետյանի 100 օրվա գործունեությունը:
«Կան այլ գործիքներ՝ կոռուպցիոն հանցագործությունը բացահայտելու համար: Ապօրինի հարստացման քրեականացումն այդ գործիքներից է»,-հավելեց Սուրեն Քրմոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ