Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության նիստը կարծես մեծ ձեռնարկության «դիսպետչերական» հանդիպում լինի». տնտեսագետը՝ վարչապետի հանձնարարականների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2016 17:05

«Էական փոփոխություններ չկան, 100 օրն էլ բավարար չէ՝ վերջնական գնահատական տալու համար»,-այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կազմակերպած «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկման ժամանակ Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվա արդյունքների մասին:

«Ցանկություններից բացի, փոփոխություններ չենք տեսնում՝ լինի բիզնես-միջավայրում, կադրային քաղաքականության, թե ծախսերի արդյունավետության մեջ: Կան ցանկություններ, որոնք իրականություն չեն կարողանում դառնալ, որովհետեւ դրանց տակ չկան ֆինանսներ եւ օրենսդրական փոփոխություններ»,-հավելեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ կառավարության նիստերին եւ վարչապետի հանձնարարականներին հետեւելով՝ տպավորություն է, որ ոչ թե կառավարության նիստում ես գտնվում, այլ որեւէ մեծ ձեռնարկության «դիսպետչերական» հանդիպմանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031